«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
Գագրա քաղաքի պարետատան տվյալներով, Պիրցունդա քաղաքից մի փոքր հարավ հանգրվանել է Կովկասի լեռնական ժողովուրդների համադաշնության 300 աշխարհազորայիններից բաղկացած մի խմբավորում: Գագրայի իշխանությունները չեն բացառում, որ խմբավորումը կփորձի գրոհել քաղաքը: Սակայն վրացական զորքերի հրամանատարության կարծիքով, գրոհը դժվար թե հաջողությամբ պսակվի, քանի որ «Վրաստանի կառավարական ուժերը թվաքանակի և միջոցների զգալի գերակշռություն ունենան»: Կիրակի օրը ծովով Գագրա է հասցվել մարտական ծանր տեխնիկա: