«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)
Ռուսաստանյան սահմանապահ զորքերը Ադրբեջանից դուրս կբերվեն մինչև 1993 թվականի օգոստոսի 1-ը: Այդ համաձայնությունը, ինչպես հաղորդել է ռուսաստանյան սահմանապահ զորքերի մամլո բյուրոն, ձեռք է բերվել հոկտեմբերի 6-ին, Մոսկվայում, Ռուսաստանի անվտանգության նախարար Վ. Բարանիկովի և Ադրբեջանի պետական քարտուղար Փ. Հուսեյնովի միջև կայացած հանդիպման ընթացքում:
Ըստ «Ինտերֆաքսի», Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի ժամանակավոր կարգավիճակի և գործունեության մեխանիզմի մասին նրանց ստորագրած պայմանագրի համաձայն, անցումային շրջանում սահմանապահ զորքերի համալրում իրականացնելու է խառը հիման վրա, իսկ նրանց օպերատիվ գործունեության ղեկավարությունը համատեղ իրականացնելու են Ռուսաստանի Անդրկովկասյան սահմանապահ տարածքի հրամանատարն ու Ադրբեջանի պետական սահմանի պահպանության կոմիտեի նախագահը: