«Երկիր», 13 օգոստոսի, 1992, 154 (243)
«Ինտերֆաքսին» հայտնի է դարձել, որ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները (Բելառուսից, Ուկրաինայից եւ Թուրքմենստանից բացի) արձանագրություն են ստորագրել «Համագործակցության պետություններում խաղաղապահ ուժերի կազմավորման եւ դրանց գործադրման ժամանակավոր կարգի մասին»։ ԱՊՀ-ի յոթ երկրների ղեկավարների ստորագրությունների հավաքումն իրականացրել է Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի եւ կառավարությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբում ԱՊՀ-ի միացյալ զինված գլխավոր հրամանատարության մշտական ներկայացուցիչ, գնդապետ Վ. Վոլկովը։
ԱՊՀ-ի աշխատանքային խմբից ստացված տվյալների համաձայն, արձանագրությանը միացած պետություններից յուրաքանչյուրը պարտավոր է իր «փայաբաժինը» մուծել զինվորական ստորաբաժանումներով ու մարտական տեխնիկայով, ինչպես նաեւ փորձագետներ առանձնացնել զինվորական դիտորդների հատուկ խմբի համար։