«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Ադրբեջանի ՆԳ նախարարության մեկուսարաններում պահվող հայազգի եւս երեք պատանդներ սեպտեմբերի 16-ին ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց գործերով պետական հանձնաժողովի կողմից հանձնվել են հանրապետության Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությանը: Այս մասին «Խաբար-սերվիս» գործակալության թղթակցին հայտնել է նշված հանձնաժողովի նախագահ Ն. Աբասովը։
Բաքվում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից հայտնել են, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 13-ին, բոլոր երեք պատանդները Կարմիր Խաչին պատկանող ինքնաթիռով ուղարկվել են Թբիլիսի։
«Հայլուր»-«Խաբար– սերվիս»