«Երկիր», 17 օգոստոսի, 1993թ.
Երեկ բացվեց Ադրբեջանի Ազգային մեջլիսի արտակարգ նիստը։ ԳԽ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ քննարկման նյութ է դառնալու Ադրբեջանի հարավում Թալիշ Մուղանական Հանրապետության ստեղծման հայտարարությունը՝ Լենքորան վարչական կենտրոնով։ Չի բացառվում, որ քննվի նաեւ հայ-ադրբեջանական ճակատում ստեղծված իրավիճակը։ Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Հ.Ալիեւը մշակել է Գամբատովի ֆիզիկական ոչնչացման ծրագիր։ Գումբատովը պահանջում է հրավիրել նախկին գումարման ԳԽ նստաշրջան, քննելու իշխանությունների օրինականությունը եւ Մութալիբովի հրաժարականի մանրամասները։