November 27, 2024

Հայաստան. Միեւնույն է, արտադրություն գրեթե չկա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Մեծ թվով արդյունաբեական ձեռնարկություններ ներկա պայմաններում աշխատեցնելու փորձերը, ըստ էության, դատապարտված են անհաջողության։ Գազամուղի պայթեցման հետեւանքով էլեկտրաէներգիայի արտադրությունը խիստ ընկել է։ ՀՀ վիճպետվարչության տվյալներով, ընթացիկ տարվա առաջին երկու ամսում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ մեկ երրորդով քիչ էլեկտրաէներգիա է արտադրվել։ Այդ թվում ՋԷԿ-երի կողմից՝ երկու երրորդով։

Թեեւ բնակկենցաղից կտրելով՝ ավելացվել է արտադրական սպառման էներգիայի տեսակարար կշիռը, այդուհանդերձ աշխատող ձեռնարկությունների թիվն աճել է աննշան չափով, վերջիններս չեն գործել ամբողջ հզորությամբ եւ ռիթմիկ։ Տեղերից ստացված հաշվետվությունները ցույց են տալիս, որ հունվար-փետրվարին աշխատել է յուրաքանչյուր 5-րդ ձեռնարկությունը, սակայն դրանց 61 տոկոսը գլխավորապես հացաթխման գործարաններ են։ Ամբողջությամբ վերցրած, հանրապետությունում երկու ամսում թողարկվել է այնքան քիչ արդյունաբերական արտադրանք, որ կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի առանց այն էլ ցածր մակարդակի 21-22 տոկոսը։

Իսկ ի՞նչ է արտադրվել ժողովրդական սպառման համար։ Հիմնականում հաց եւ հացամթերքներ, ոսկերչական իրեր եւ լուսավորման էլեկտրալամպեր։ Մեծապես նվազել են (30-90 տոկոսով) բոլոր տեսակի սննդամթերքների արտադրության ծավալները, այդ թվում մսինը՝ 49 անգամ, երշիկեղենինը՝ 24 անգամ եւ այլն։

Ընդհանուր առմամբ հանրապետության արդյունաբերությունը երկու ամսում պակաս է թողարկել (գործող մեծածախ գներով) 35-40 միլիարդ ռուբլու արտադրանք։

«Սնարք»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives