«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)
Մարտեր Մարտակերտ շրջկենտրոնի համար
ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, ակտիվ մարտական գործողություններից հետո հայ ազատամարտիկները գրավել են Մարտակերտի եւ Աղդամի շրջանների սահմանում ռազմական կարեւոր նշանակություն ունեցող երկու բարձունք։ Ըստ վերջին տեղեկատվության, երկարատեւ մարտերից հետո թշնամուց հաջողվել է ազատագրել Մարտակերտի շրջանի Մաղավուզ եւ Հակոբկամարի գյուղերը:
ԼՂՀ մյուս ռազմաճակատներում առանձնակի փոփոխություններ չեն արձանագրվել։
Մարտի 22-ի ուշ գիշերվա տվյալներով, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը, անցնելով վճռական հակահարձակման, ազատագրել են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղը։ Նույն օրվա տվյալներով, մարտեր են ընթանում շրջկենտրոնի մատույցներում։ Նախնական տվյալներով երկու կողմերից էլ զոհեր կան։