«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)
Մարտունու շրջանից ստացված տեղեկությունների համաձայն, շրջանում այսօր ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել: Հրետակոծվել է շրջանի Ննգի եւ Ճարտար գյուղերի եւ Գեորգավանի տեղամասի պաշտպանական դիրքերը։ Երեկ Աղդամի շրջանից՝ «Գրադ» կայանքներից հրետակոծվել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղը եւ Նախիջեւանիկ գյուղի պաշտպանական դիրքերը։ Երկու հրետանային արկ է արձակվել նաեւ Ստեփանակերտի վրա։