May 19, 2024

Ինֆորմացիոն հաղորդագրություն

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 17 հունվարի, 1992թ., թիվ 10 (355)

Հունվարի 12-ին Թբիլիսի-Մոսկվա երթուղու N 14 գնացքը, Արևմտյան Վրաստանի տարածքում երկաթուղային պաստառի մասնակի վնասվածքի պատճառով, դեպի Մոսկվա է ուղևորվել Ադրբեջանի Հանրապետության տարածքով, որտեղ երեք անգամ` հունվարի 12-ին, ժամը 22-ին, հունվարի 13-ին, ժամը 1-ին և 5-ին կանգնեցվել է: Ինչպես հայտնի է դարձել վկաների ցուցմունքներից, Ադրբեջանի տարածքում կանգառների ժամանակ միլիցիայի աշխատողների և Ադրբեջանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչների կողմից կատարվել են գնացքի ուղևորների անձնագրերի ստուգում: Մասնավորապես, Աղստաֆայում (Ադրբեջան) ստուգումն անցկացրել է Մամեդով ազգանունով միլիցիայի մի աշխատակից:

Հունվարի 13-ի ժամը 1-ի և ժամը 5-ի ստուգումների ժամանակ գնացքից իջեցվել են ազգությամբ հայ քսան ուղևորներ: Ներկայումս այդ ուղևորների գտնվելու վայրը հայտնի չէ:

Հայաստանի Հանրապետության ղեկավարության` Ադրբեջանի իշխանություններին ուղղված հարցումներին ի պատասխան վերջիններս տեղի ունեցածի համար մեղադրում են Ադրբեջանի ժողովրդական ճակատին, իսկ ԱԺՃ-ի ներկայացուցիչները պնդում են հակառակը:

(Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives