«Երկիր», 1993թ., հունվարի 8, 2 (344)
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Ա.Մ.–ին հայտնեցին, որ հանվարի 6-ի երեկոյան եւ 7-ի գիշերը ադրբեջանական ռազմական կազմավորումները հրասայլերի, զրահամեքենաների եւ այլ ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ հարձակում են ձեռնարկել Իջեւանի, Տավուշի եւ Կրասնոսելսկի շրջանների սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Հրետակոծման հետեւանքով Տավուշի շրջանում ավերվել է մի քանի բնակելի տուն։ Կորուստներ չկան։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը դիմել են պատասխան գործողությունների: Հանրապետության մյուս սահմանամերձ շրշաններում հարաբերական հանգիստ է։