Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)
1992 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության բնակչությանը կտրոններով կենդանական յուղ վաճառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությամբ հանձնարարվել է առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը.
Կազմակերպել կենդանական յուղի ներմուծումը հանրապետություն, վաճառքը սկսել հոկտեմբերի 15-ից՝ յուրաքանչյուր բնակչին 200 գրամ, իսկ սահմանամերձ շրջանների և աղետի գոտու բնակիչներին՝ 250 գրամի հաշվարկով:
Ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ վաճառքի ընթացքում հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով:
Կարգադրության կատարման հսկողությունը դրված է պետական նախարար Գևորգ Վարդանյանի վրա: