November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ֆրանսիացի պատգամավորները կոչ են արել աջակցել Ղարաբաղի հայությանը

Ֆրանսիացի պատգամավորները կոչ են արել աջակցել Ղարաբաղի հայությանը

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ

Փարիզ, 9 հունվարի: Ֆրանսիայի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնք ներկայացնում են աջ և ցենտրիստական ընդդիմադիր կուսակցությունները, նամակ են ուղարկել արտաքինգործերի նախարար Ռոլան Դյումային, որով պաշտոնական Փարիզին կոչ են անում աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ բնակչությունը ներկայումս «ծայրահեղ ծանր վիճակում է», ինչպես նաև ուշադրություն է հրավիրվում «Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վրա»:

Նամակի հեղինակներն այս կապակցությամբ արտահայտվում են Ֆրանսիայի «վճռական միջամտության օգտին», որպեսզի անկախություն հռչակած ադրբեջանական պետությունը հարգի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ազգային փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև մարդու իրավունքները: Անկախ Պետությունների Համագործակցության հանրապետությունների միջազգային ճանաչման համար անհրաժեշտ պայմանները պետք է կատարեն բոլորը, նշվում է նամակում: Այդ պայմաններից մեկը, հիշեցնում են հեղինակները, բոլոր տարածքային հարցերի և ազգային ինքնիշխանությանն առնչվող հիմնահարցերի խաղաղ կարգավորումն է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives