«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ
Ս. Վ. Թաշճյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարար նշանակելու մասին:
Սեպուհ Վարդանի Թաշճյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարար:
Հայաստանի Հանրապետության նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյան
Երևան, 10 հունվարի, 1992թ.
Սեպուհ Վարդանի Թաշճյանը ծնվել է 1935 թվականին, Երուսաղեմում: 1956 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Ավարտել է Հյուսիսային Կալիֆորնիայի համալսարանը: Ինժեներ-էներգետիկ է և բիզնես մենեջմենթի մասնագետ: Վերջին 30 տարին աշխատել է «Էդիսոն» ընկերությունում: Ամուսնացած է, ունի երկու զավակ: