November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Լոմբարդիո հանգանակած գումարը հանձնվեցավ նախարար Եսայի Ստեփանյանին

Լոմբարդիո հանգանակած գումարը հանձնվեցավ նախարար Եսայի Ստեփանյանին

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ազգ, 30 մարտի, 1991թ., թիվ 13

1988-ի Հայաստանի աղետաբեր երկրաշարժին առիթով Միլանոյի նահանգին նախաձեռնությամբ կազմվեցավ օգնության բազմանդամ կոմիտե մը՝ բաղկացած Միլանոյի նահանգապետեն, շրջանային նախագահեն, Լոմբարդիո նահանգին պատկանող առևտրական, զբոսաշրջական, աշխատավորական երեք սենտիքաներու և Կարմիր խաչի ներկայացուցիչներեն, որ ձեռնարկեց հրապարակային հանգանակության մը, համապատասխան հաշիվ մը բանալով Կարեպլո դրամատան մեջ։

Այս առիթով հանգանակվեցավ 3.5 միլիարդ իտալական լիրեթ։ Այս գումարը, ամերիկյան դոլարի վերածված, պաշտոնական հանդիսությամբ հանձնվեցավ Հայաստանի Հանրապետության տնտեսական արտաքին հարաբերությանց նախարար պրն. Եսայի Ստեփանյանին, այս վերջնոյն Միլանո այցելության առթիվ, մարտի 8-ի երեկոյան։ Հանձնումը կատարվեցավ Իզիմպարտի պալատին ընդունելության դահլիճին մեջ, ի ներկայության քաղաքին պաշտոնական անձնավորություններու և հոծ բազմության մը, բաղկացած իտալացիներե և հայ համայնքի կրոնական և աշխարհական վարչական ներկայացուցիչներե։ Նահանգապետին բացման խոսքին հաջորդեց Կոմիտեի նախագահին ելույթը, որմե վերջ կատարվեցավ փոխանցման պրոտոկոլը, որ ստորագրվեցավ Լոմբարդիո շրջանի վարչության նախագահ պրն. Ջիովենցանայի, նահանգապետ պրն. Կարուզոյի, Միլանոյի շրջանային վարչության նախագահ պրն. Պրոպերցիի, Միլանոյի քաղաքապետ պրն. Պիլլիտտերի և պրն. Ստեփանյանի կողմե։

Նախարարը, խորապես հուզված շնորհակալության և երախտագիտության արտահայտություններ ունեցավ հանդեպ իտալացի ժողովուրդին, իտալական կառավարության, և ի մասնավորի Լոմբարդիո շրջանի բնակիչներուն, Ալպյան զորաց խումբին և բժշկական կազմակերպություններուն, անոնց ցուցաբերած առատաձեռն և սրտաբուխ մասնակցության՝ հանգանակության և վերակառուցման ազնիվ գործին։ Մասնակցություն մը ոչ միայն նյութական, այլև՝ սրտանց ու հոգեկան։

Ատկե ետք խոսք առավ Իտալիո Հայոց Միության նախագահ պրն. Յակոբիկ Մանուկյանը, որ Իտալիո ամբողջ հայ համայնքին շնորհակալությունը և երախտագիտական զգացումները փոխանցեց իտալական հանրության ցուցաբերած անշահախնդիր հետաքրքրության և հանգանակության  առատաձեռն մասնակցության համար։

Նախարարը, որուն կընկերանային իր օգնական պրն. Ռուբեն Գոճոյեանը և Հ. Ռափայել Անտոնյանը, հաջորդ օրը թռիչքով մեկնեցավ Ժնև։

Հ.Բ. «Յառաջ»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives