«Երկիր», 23 հունիսի 1992թ.
Հունիսի 22-ին ԼՂՀ ինքնապշտպանության ուժերին հաջողվել է երկարատեւ պաշարումից հետո ազատագրել Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղի բարձունքները։ Հայ ազատամարտիկներին հաջողել է շեշտակի հարվածով թշնամուն դուրս մղել գյուղի վերեւում գտնվող այդ պաշտպանական դիրքերից։ Դա հնարավորություն է տալիս հսկողույության տակ առնել ամբողջ գյուղը եւ նրա շրջակայքը։ Թշնամին այս ճակատամարտի ընթացքում ունեցել է կենդանի ուժի մեծ կորուստներ։
Չճշտված տվյալներով, բարձունքների գրավման ժամանակ զոհվել են երկու ազատամարտիկներ, իսկ երեքը՝ վիրավորվել։ Մարտակերտի շրջանում շարունակվում են նաեւ մարտերը երկու օր առաջ ազատագրված Քաջավան, Կարմիրավան, ինչպես նաեւ՝ տակավին հսկողության տակ գտնվող Լենինավան եւ Չայլու գյուղերի հատվածում։