«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)
Հունիսի 18-ի առավոտյան կայացած ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության նիստում որոշվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ խորհրդարանական քննարկումների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 22-24-ին հրավիրվելիք եռօրյա նիստում: ՀՀ ԳԽ նախագահության նիստում քննարկվել են այդ նիստերի անցկացման կարգի հետ կապված կազմակերպական հարցեր: Որոշվել է քննարկումնրի ընթացքում խորհրդարանում լսել Արցախի հիմնահարցի մասին ՀՀ նախագահի, ԼՂ Հանրապետության լիազոր ներկայացուցչի, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված կուսակցական խմբակցությունների և պատգամավորական խմբերի տեսակետները, որից հետո, համապատասխան փաստաթղթերի նախագծեր նախապատրաստելու նպատակով, ընդմիջել հարցի քննարկումը: