«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Հանրապետության ՆԳ վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի լույս 31-ի գիշերը Ադրբեջանի կողմից շարունակվել է Արցախի սահմանամերձ գյուղերի հրթիռակոծումը: Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի մոտակայքից մայիսի 30-ի երեկոյան ժամը 21-ից մինչև կեսգիշեր հրթիռակոծվել է Մարտակերտ քաղաքը: Շրջկենտրոնի վրա արձակված «Գրադ» կայանքի 30 արկերն ավերել են մեկ տուն: Տուժածներ չկան:
Նույն օրը կեսգիշերին Ֆիզուլու շրջանի կողմից 30 հրթիռ է արձակվել Հադրութի վրա: Ավերվել են մեկ, վնասվել` 2 բնակելի տուն: Զոհեր և վիրավորներ չկան:
Երեկ ադրբեջանական Շեֆեկ ռազմակայանից վերսկսվել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի հրթիռակոծումը: Գյուղի վրա արձակվել է 120 հրթիռ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունները ճշտվում են:
Ադրբեջանական Կուրոպատկինո բնակավայրից երեկ տասնյակ հրթիռներ են արձակվել Մարտունի քաղաքի վրա, որի Կարվին թաղամասում զոհվել է մեկ կին, վիրավորվել են երեքը: