«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991թ., շաբաթ
Ս.թ. ապրիլի 4-ին ժամը 20-ն անց 30-ից մինչև ապրիլի 5-ի ժամը 01-ն անց 30 րոպեն Ադրբեջանի Թոուզի շրջանի Ալիբեյլի գյուղի կողմից ավտոմատ զենքով և նռնականետով պարբերաբար գնդակոծվել է Հայաստանի Տաուշի շրջանի Այգեպար և Մովսես գյուղերին հարող տարածքը:
Ս.թ. ապրիլի 8-ին ժամը 18-ին Հայաստանի Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի դաշտում Ադրբեջանի Ղազախի շրջանի Աքսքիփար գյուղի կողմից ավտոմատ զենքով գնդակոծվել է նշված գյուղի խորհտնտեսության ՉՏԶ մակնիշի տրակտորը: Տուժածներ չկան: Ս.թ. ապրիլի 4-ին ժամը 17-ն անց 50 րոպեին Ադրբեջանի Ղազախի շրջանի Բարխուդարլի գյուղում տեղաբաշխված 31749 զորամասի զինծառայողներ Կիրյակը և Մորոզովը անսթափ վիճակում Տ-62 տանկով (կողահամարը` 373) խուժել են Իջևանի շրջանի Ազատամուտ գյուղի տարածք և լռվել ընկուզենու տնկաստանում, տապալելով մի քանի ծառ: Տանկը զինծառայողների հետ միասին վերադարձված է տեղաբաշխման վայր:
Ապրիլի 4-ին ժամը 23-ն անց 30-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի Ներքին Աքսփիփար գյուղից Ղազախի շրջանի ներքգործշրջբաժնի միլիցիոներները 20 րոպե ավտոմատներով կրակ են տեղացել Հայաստանի Նորյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի միլիցիայի պահակակետի կողմից պատասխան կրակ չի բացվել: Տուժածներ չկան:
(Արմենպրես)