November 27, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Economics
  • >
  • Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1991թ.

Մարտի 30-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի նախագահության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, կառավարության նախագահի տեղակալ, էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահ Հրանտ Բագրատյանը, ֆինանսների նախարար Ջանիկ Ջանոյանը, Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորներ։ Նիստը վարում էր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հրանտ Բագրատյանը ներկաներին ծանոթացրեց անցած տնտեսական տարում հանրապետության ժողովրդատնտեսական համալիրի առանձին ճյուղերի գործունեության արդյունքներին, անդրադարձավ աղետի գոտու շինարարական աշխատանքների և արտադրատնտեսական պոտենցիալի վերականգնման անմխիթար վիճակին։

Նշելով արդյունավետ տնտեսավարմանը խոչընդոտող մի քանի պրոբլեմներ՝ էներգետիկ համակարգի անկատարությունը և էներգիայի ստացման լրացուցիչ աղբյուրների սակավությունը, պարենային ապահովման բնագավառում առկա օբյեկտիվ դժվարությունները, հանրապետության տնտեսության ընդհանուր անկայուն վիճակը՝ պայմանավորված ներտնտեսական առայժմ թերի կաոուցվածքներով և այլն, փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1991թ. ծրագրի նախագիծը, որտեղ նախանշված են վերոհիշյալ պրոբլեմների հաղթահարման նոր մոտեցումներն ու գործնական միջոցառումները։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ջանիկ Ջանոյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 1991թ. պետական բյուջեի նախագիծը, ծանոթացրեւց դրա ձևավորման սկզբունքներին, պատասխանեց հետաքրքրող բազմաթիվ հարցերի։

Քննարկվող նախագծերի վերաբերյալ իրենց հանձնաժողովների եզրակացությունները շարադրեցին Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Թորոսյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնակաաար Բագրատ Ասատրյանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսակէսն զարգացման ծրագրի և 1991 թ. պետական բյուջեի նախագծերի վերաբերյալ մտքերի փոխանակությանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը, նախագահության անդամներ Դավիթ Վարդանյանը, Սարգիս Մուրադյանը, Էդուարդ Եգորյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, մի շարք ժողովրդական պատգամավորներ։

Քննարկման արդյունքներն ամփոփեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Որոշվեց ստեղծել Գերագույն խորհրդի և կառավարության համատեղ աշխատանքային խումբ` հարցերը լրացուցիչ ուսումնասիրելու և համապատասխան եզրահանգման նպատակով։ Գերագույն խորհրդի նախագահությանը հարգեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանի՝ իրեն Գերագույն խորհրդի լրատվական կենտրոնի ղեկավարի պարտականություններից ազատելու դիմումը։

(Գերագույն խորհրդի լրատվական կենտրոն— Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives