«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Վկայում է Կալիֆորնիայի ընդերքի դեպարտամենտը
Կալիֆոոնիայի ընդերքի դեպարտամենտը հայտարարել է, որ Հայաստանում կա արդյունահանման համար գերհարմար գազի եւ նավթի 4 շտեմարան։ Հնարավոր է 26 այլ շտեմարանների գոյությունը։ Նախնական ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի ընդերքի հետազոտված հատվածում կա 320մլն բարել նավթ եւ մոտավորապես 3 տրիլիոն խոր. մ գազ։
Ընդերքի դեպարտամենտի եւ էներգիայի հանձնաժողովի երկու խորհրդատուներ ներկայացրել են այս հայտարարությունը Հայաստանում մեկշաբաթյա հետազոտությունների արդյունքներն ամփոփող հաշվետվության մեջ։
Ըստ նրանց, բավարար ինֆորմացիա կա Հայաստանի նավթի եւ գազի բնական շտեմարանների մասին, որը թույլ է տալիս ՀՀ-ին անմիջապես սկսել դրանց իրացման ծրագրերի մշակումը Կալիֆոոնիայի եւ ԱՄՆ –ի այլ նավթային ընկերությունների հետ համատեղ։
«Մենք ցնցված ենք այն հեռանկարով, որ բացվում է միաժամանակ Կալիֆոոնիայի տնտեսությանն օժանդակելու եւ Հայաստանում ժողովրդավարության կայացմանն օգնելու ասպարեզում»,– ասել է Կալիֆոոնիայի ընդերքի դեպարտամենտի տնօրեն Էդ Հեյդիգը։