November 8, 2024

2 ժամ Արծվաշենը չէր պաշտպանվում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)

Երեկ 2 ժամ Արծվաշենում ոչ ոք չկար։ Գյուղը լքել էր նաեւ պաշտպանական ջոկատը։ Հետո օգնություն ստանալով, նրանք մտել են գյուղ եւ գրավել իրենց նախկին դիրքերը։ Կանանց, երեխաների եւ ծերերի հետ գյուղը թողել էր եւ տղամարդկանց մի մասը։ Մյուս մասը զենքը ձեռքին պաշտպանում է գյուղը։

Գաղթականները տեղավորվել են շրջկենտրոնում, մոտակա գյուղերում իրենց բարեկամների տներում։

Երեկոյան ժամը 10:30-ի տվյալներով, շարունակվում էր «Գրադ» կայանքից գնդակոծվել է Կրասնոսելսկ շրջկենտրոնը։ Կան ավերածություններ, տուժածներ չկան։

Օգոստոսի 6-ի երեկոյան Նախիջեւանի Քիչենեկ գյուղից գնդակոծվել ու հրատակոծվել է Սիսիանի շրջանի Շաղափ գյուղի սահմանապահ ուղեկալը։ Տուժածներ չկան։

Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքից 20:30– ից մինչեւ ուշ գիշեր խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացվել Մեղրու շրջանի Նյուվադի գյուղի սահմանապահ ուղեկալի վրա։ Հայկական կողմից բացվել է պատասխան կրակ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives