«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)
ՀՀ դատախազը զանգել է Բաքու
Ինչպես երեկ մեզ հայտնեց ՀՀ զլխավոր դատախազի առաջին տեղակալ Մ. Գրիգորյանը, զլխավոր դատախազ Ա. Գեւորգյանը մի քանի օր առաջ զանզահարել է Բաքու՝ Ադրբեջանի զլխավոր դատախազ Շիրինովին, որպեսզի նա հավաստի 11 հայ ռազմագերիների մահվան դատապարտելու մասին լուրը։ Շիրինովը չքմեղացել է, թե տեղյակ չէ, եւ խոստացել է ճշտելուց հետո տեղեկացնել: Առայսօր այդ տեղեկությունը չկա։
Մարտի 2-ին ՀՀ դատախազությունը նույն Շիրինովին հասցեագրված հեռատիպ է ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. տարբեր աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ Լաչինի շրջանում գերեվարված հայ ռազմագերիներ Ադրբեջանի զինվորական տրիբունալի կողմից դատապարտվել են մահապատժի, պահանջում ենք հաղորդել մեզ այդ լրատվության հավաստիությունը։ Եթե ադրբեջանցիները հավաստեն այդ լուրը, ՀՀ դատախազությունը մտադիր է դիմել միջազգային հանրությանը, Ադրբեջանի եւ զուցե նաեւ Ռուսաստանի դատախազությանը, նման հարցերով զբաղվող միջազզային կազմակերպություններին՝ պահանջելով պահպանել Ժնեւի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայի հիմնական դրույթները՝ ռազմագերիների հանդեպ մարդասիրական վերաբերմունք դրսեւորելու անհրաժեշտության մասին։