«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390)
Անդրկովկասում գտնվող ռուսական զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Ֆյոդոր Ռեուտը, որ Մոսկվայում մասնակցում էր ռուս-վրացական բանակցություններին, Աբխազիայում իրավիճակի կտրուկ սրման պատճառով շտապ վերադարձել է Թբիլիսի: Այս ինֆորմացիան ստացվել է Անդրկովկասում ռուսական զորամիավորման հրամանատարությանը մոտ աղբյուրներից։ Ըստ նույն աղբյուրների, Ֆյոդոր Ռեուտը մարտի 16-ից արգելել է Վրաստանի տարածքում ռուսական բանակի ցանկացած տեղաշարժ։