November 27, 2024

Օգնություն՝ պայմանով

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 10 դեկտեմբերի, 239 (328)

«Ամերիկյան կառավարությունը Լեռնային Ղարարաղը ընդունում է որպես Ադրբեջանի մաս, եւ մեր կազմակերպությունը կվերահսկի, որպեսզի ԱՄՆ-ից եկող հումանիտար բեռները չբաշխվեն Հայաստանի տարածքից դուրս»,– հայտարարեց ամերիկյան «Միջազգային զարգացում» (USAID) ոչ պետական հաստատության Հայաստանի գրասենյակի տնօրեն Սյուզեն Օլդսը։ Ամերիկյան իշխանությունների կողմից Հայաստանին ցույց տրվելիք համակողմանի օգնությունը պետք է իրականացվի այս կազմակերպության միջոցով։

Տիկին Օլդսի խոսքերով, օգնությունը տրամադրված է Հայաստանի կառավարությանը եւ կբաշխվի կառավարության կողմից։ Հայտնվեց նաեւ, որ 1992թ. ԱՄՆ-ը Հայաստանին է տրամադրել 54մլն դոլարի օգնություն, որի մեջ մտնում են նաեւ տրանսպորտային ծախսերը։ Ուղարկվող օգնությունը անվնաս տեղ հասցնելու համար կազմակերպությունը օգտագործելու է միայն այն միջանցքները, որոնք անվտանգ են։

Կազմակերպությունը պատրաստվում է ցուցաբերել նաեւ օրենսդրական օգնություն։ Այդ նպատակով 6 ամսով Հայաստան կգործուղվի ամերիկյան մի փորձագետ, որը կաշխատի Գերագույն խորհրդում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives