September 8, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Վրաստանը և Թուրքիան բարեկամության պայմանագիր են ստորագրել

Վրաստանը և Թուրքիան բարեկամության պայմանագիր են ստորագրել

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234) 

Հուլիսի 30-ին, Թբիլիսիում, Վրաստանի Պետխորհրդի նախագահ Է. Շեւարդնաձեն եւ Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելը բարեկամության, համագործակցության եւ բարիդրացիական հարաբերությունների վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Ստորագրվել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության պայմանագիր եւ մի շարք այլ համաձայնագրեր։

Է. Շեւարդնաձեն  թուրքական պատվիրակության այցը Թբիլիսի գնահատել է «պատմական» եւ հաղորդել է, որ Թուրքիան պատրաստ է Վրաստանում ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք ուղղված են ժողովրդավարության հաստատմանը եւ արդեն 50 միլիոն դոլարի վարկ է տրամադրել:

Վարչապետ Դեմիրելը հույս է հայտնել, որ Վրաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը կնպաստի Կովկասում բարիդրացիական մթնոլորտի հաստատմանը։

Բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարությամբ, Վրաստանն ու Թուրքիան, Ռուսաստանի, հարեւան մյուս երկրների եւ միջինասիական հանրապետությունների հետ համագործակցելու ցանկություն են հայտնել: Հատուկ ընդգծվել է սեւծովյան տարածաշրջանում համագործակցելու շահագրգռությունը: Վրաստանը եւ Թուրքիան մտադիր են տարածաշրջանի երկրների առջեւ դնել համապատասխան կառույցների ստեղծման հարցը։

Վրաստանն ու Թուրքիան նշել են ղարաբաղյան հակամարտության ընդլայնման վտանգավորությունը եւ այդ ուղղությամբ որոշակի ջանքեր գործաղրելու համաձայնություն են ձեռք բերել:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives