March 29, 2024

Հայաստանը ձգտում է բնականոն հարաբերությունների

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)

Երեկ կայացած մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերին, նախագահի քաղաքական վերլուծության գծով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը վերահաստատեց հանրապետության՝ բոլոր հարեւան պետությունների հետ բարեկամական հարբերաթյուններ ունենալու պատրաստակամությունը: Նա ընդգծեց, որ Հայաստանը արդեն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի հետ եւ նման հարաբերությունների առաջարկ է արել նաեւ Թուրքիային։

Պրն Լիպարիտյանը նշեց, որ Թուրքիան այն համոզումն ունի, թե երկու երկների միջեւ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Ղարաբաղի խնդրի լուծումից հետո։ Մյուս կողմից սակայն, Հայաստանի իշխանությունները գտնում են, որ Հայաստան – Թուրքիա բնականոն հարաբերությունների հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղի խնդրի հետագա լուծման վրա։

Ժիրայր Լիպարիտյանը անդրադառնալով ընդհանուր համագործակցության հարցերին, նշեց, որ Հայաստանը շահագրգիռ եւ աշխույժ մասնակցություն ունի ԱՊՀ-ի գործընթացին եւ այդ գիծը պիտի պահի։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են լայնածավալ բանակցություններ Ռուսաստանի հետ, որոնք մինչեւ աշուն ավարտված կլինեն։

Այնահետեւ, խոսելով Հռոմի խորհրդաժողովի մասին, Ժիրայր Լիպարիտյանը նշեց, որ հիմնական հարցը, որն առաջնային է, զինադադարի հաստատումն է։ Ապա, պրն Լիպարիտյանը հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր հարցը, որի լուծումից հետո հնարավոր կլինի բնականոն հարաբերություններ հաստատել հարեւանների հետ։

Ասուլիսի ընթացքում Ժիրայր Լիպարիտյանը անդրադարձավ արտաքին քաղաքականության այլեւայլ խնդիրների։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives