Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
ՌԴ ԱԳՆ հատուկ լիազորություններով դեսպան, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում ՌԴ նախագահի անձնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը, որը օգոստոսի 27-ին ժամանել էր Երևան, մեկնեց Ստեփանակերտ։ Ստեփանակերտում նա բանակցություններ է վարելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ՝ վերջիններիս դիրքորոշումը ճշտելու և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով։ Օգոստոսի 27-ի երեկոյան սպասվում էր Վ. Կազիմիրովի վերադարձը Երևան և նրա հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ի Լեռնային Ղարաբաղի հարցերով պատասխանատու բարձրաստիճան աշխատակիցների հետ։ Ակնկալվում է նաև Վ.Կազիմիրովի հանդիպումը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
«Նոյյան տապան»