Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
Օգոստոսի 26-ին ևս մեկ շիրմաթումբ ավելացավ Եռաբլուրի պանթեոնում։ Մայր հողն իր գիրկն առավ 26 տարին տակավին չբոլորած Մհեր Ջուլհակյանին։ Բեյրութից էր եկել հայրենիք, իր սիրասուն տիկնոջ՝ Կարին Փափազյանի հետ վերընձյուղվելու հայրենիքում ու մասնակիցը դառնալու նրա շենացմանը։ Շատ էին ծրագրերն ու բազմազան, բայց առաջնայինն այսօրվա գոյամարտին մասնակցելն էր, բեյրության տևական պատերազմի փորձառությունն օգտակար դարձնելը։ Այդ նպատակով էլ մեկնեց Արցախ և զինակից երեք ընկերների հետ նահատակվեց Մարտունու շրջանի հյուսիսային սահմանները պաշտպանելիս։
Օգոստոսի 26-ին մայրաքաղաքի Սբ. Զորավոր եկեղեցում կայացավ հուղարկավորության արարողություն՝ նախագահությամբ արևմտյան Ամերիկայի և Կանադայի Կիլիկիո թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի։ Ապա սգո թափորը շարժվեց դեպի ՀՅԴ Հայաստանի ԿԿ-ի գրասենյակ, ար հավաքվել էին Մհերի կուսակից ընկերները, հարազատներն ու բարեկամները։ Այստեղ կայացած սգո միտինգում ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկ. Տիգրան Ճինպաչյանը կարևորեց մեր հերոս նահատակների գործն իր լրումին հասցնելու անհրաժեշտությունը, որ նրանց հիշատակը վառ պահելու ամենաճիշտ ուղին է։
Այդ նպատակով էլ մեկնեց Արցախ և զինակից երեք ընկերների հետ նահատակվեց Մարտունու շրջանի հյուսիսային սահմանները պաշտպանելիս։
Օգոստոսի 26-ին մայրաքաղաքի Սբ. Զորավոր եկեղեցում կայացավ հուղարկավորության արարողություն՝ նախագահությամբ արևմտյան Ամերիկայի և Կանադայի Կիլիկիո թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի։ Ապա սգո թափորը շարժվեց դեպի ՀՅԴ– Հայաստանի ԿԿ-ի գրասենյակ, ար հավաքվել էին Մհերի կուսակից ընկերները, հարազատներն ու բարեկամները։ Այստեղ կայացած սգո միտինգում ՀՅԴ– Բյուրոյի անդամ ընկ. Տիգրան Ճինպաշյանը կարևորեց մեր հերոս նահատակների գործն իր լրումին հասցնելու անհրաժեշտությունը, որ նրանց հիշատակը վառ պահելու ամենաճիշտ ուղին է։ Բազում դաշնակցականներ իրենց կյանքը զոհեցին արցախյան ազատամարտի հինգ տարիներին և օր օրի մոտեցրին բաղձալի հաղթանակի պահը։ ԵՎ եթե այսօր հորիզոնում շողարձակում է հաղթանակի փարոսը, ուրեմն իզուր չի եղել մեր ընկերների թափած արյունը։
Այնուհետեւ թափորը շարժվեց դեպի Եռաբլուր։ Ընկերոջը հրաժեշտ տալու վերջին պահին խոսք ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ Նա միաժամանակ ընթերցեց Մհերի հարազատների անունով ստացված ցավակցական հեռագրերը, որոնք ստորագրել էին ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը և ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը։