«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)
Օգոստոսի 10-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Դաշնակցային Ռուսաստանի սահմանապահ զորքերի ժամանակավոր կարգավիճակի եւ գործունեության մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ «Ինտերֆաքսի», համաձայնագիրը երկամյա անցումային շրջան է նախատեսում Ադրբեջանի տարածքից Ռուսաստանի սահմանապահ զորքերի լիակատար դուրս բերման համար՝ բացառությամբ պետական սահմանի այն հատվածի, որն անցնում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով։ Երկու կողմերի համաձայնությամբ, անցումային շրջանում պետական սահմանի պահպանության ընդհանուր ղեկավարությունն իրականացնելու է Ադրբեջանի նախագահը: