Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351)
«Սահմանադրության այն նախագիծը, որը սահմանադրական հանձնաժողովին ներկայացրել է ՀՀ նախագահը, հեռու է Սահմանադրություն լինելուց: Այնտեղ ոչինչ չի բխում ազգային շահերից, ու եթե ՀՀ-ն փոխարինվի Ադրբեջանի Հանրապետությունով, ոչինչ չի փոխվի»,- Ա.Մ.-ի ասել է ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը:
Նման Սահմանադրությամբ, որը չի բխում ազգային նկարագրից և տվյալ ժամանակահատվածի պահանջներից, ըստ պատգամավորի, հնարավոր չէ ազգային քաղաքականություն իրականացնել: Կ. Բալայանի կարծիքով, Սահմանադրությունը պետք է ընդունվի միայն Սահմանադիր ժողովի կողմից: