«Երկիր», 23 հունիսի 1992թ.
Երեկ երեկոյան ժամը 21-ից Նախիջևանի Օրդուբադի շրջանի տարածքից և Գողթան սարի վրա գտնվող դիրքերից ռմբակոծություն է սկսվել Ագարակի ուղղությամբ: Արկերը պայթել են ավանի մերձակայքում: Ադրբեջանցիները ռմբակոծել են նաև Հայաստան-Իրան կամուրջը: Բարեբախտաբար, արկերը չեն վնասել այն: Դրանցից մի քանիսը պայթել են հայկական կողմի սահմանապահ ուղեկալի մոտ, մի քանիսը` Իրանի սահմանից այն կողմ: