«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519)
«1993թ. սեպտեմբերի 16-ին աբխազական զինմիավորումները, կիրառելով զրահատեխնիկա եւ հրետանի, սկսել են հարձակողական գործողություններ Օչամչիրի շրջանում։ Հարձակման է ենթարկվել նաեւ Սուխումը։ Հարձակվողները անցել են քաղաքի սահմանագիծը։ Կան սպանվածներ ու վիրավորներ։ Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1993թ. հուլիսի 27-ին Սոչիում կնքված պայմանագիրը հրադադարի մասին։
Դա անհնար է արդարացնել նույնիսկ նրանով , որ Վրաստանը թույլ է տվել համաձայնագրի պայմանների խախտումներ։ Երկու կողմերը պետք է շուտափույթ վերսկսեն խաղաղության ծրագրի իրագործումը։
Ռուսաստանի կառավարությունը աբխազական ղեկավարությունից պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել կրակը, միավորումները վերադարձնել ելման դիրքերը։ Հրաժարումը կդիտվի որպես մարտահրավեր, դրանից բխող քաղաքական եւ տնտեսական բոլոր հետեւանքներով»։
«Նոյյան տապան»