November 28, 2024

Պ. գեներալ-կոմիսարի ստացած հեռագիրները

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Սյունիք, Գորիս

Սյունիք, 25 մարտի, 1920թ., թիվ 11

Մարտի 2-ին. Նախագահ-մինիստրից

Հայաստանի կառավարությունը ամենաջերմորեն շնորհավորում է մեր ժողովրդին և իր ռազմական ուժերին՝ տարած հաղթությունների համար: Կառավարությունը հպարտ է ձեզնով, ուղարկում է ձեզ իր ջերմագին ողջույնները:

Մեր հայրենիքը վերածնվել է և ի մի է հավաքում իր անբաժան մասերը: Մեր ժողովրդի զավակների արյամբ և զոհաբերություններով դարբնվում է Ամբողջական Հայաստանը:

Թող ծածանվի Հայաստանիեռագույն դրոշակը Զանգեզուր-Ղարաբաղի լեռների և բերդերի վրա: Փառք և պատիվ հերոսներին, հավերժ հիշատակ հայրենիքի փրկության համար ընկած նահատակներին: Հայ ժողովուրդը հիացմունքով է նայում ձեզ վրա. կեցցե՜ Զանգեզուր-Ղարաբաղի հայ ժողովուրդը, որը պաշտպանում է իր հայրենիքը և ազատությունը: Կեցցե՜ Ամբողջական Հայաստանը:

Հայաստանի կառավարության նախագահ Ա. Խատիսյան

* * *

Ներքին գործոց մինիստրից.

Ապրիլի 8-ին. Շնորհավորում եմ ձեզ և Զանգեզուր-Ղարաբաղի քաջարի ժողովրդին տարած հաղթությունների համար: Զանգեզուր—Ղարաբաղի հերոս ժողովուրդը ցույց տվավ, որ իր կամքը անընկճելի է և որ նա չի կարող տանել Ադրբեջանի անարգ լուծը:

Կեցցե՜ ազատության արժանի ժողովուրդը: Հայտնում եմ, որ դաշնակից պետությունների ներկայացուցիչները, համաձայն մեր հեռագրերի և ջանքերի համաձայնվել են ուղարկել քննիչ հանձնաժողով՝ Թիֆլիս-Եվլախով Շուշի՝ ծանոթանալու դեպքերի հետ և միջոցներ ձեռք առնելու:

Ներքին գործոց մինիստր՝ Ա. Գյուլխանդանյան

* * *

Հայաստանի պառլամենտի նախագահից

Ապրիլի 10-ին. Պառլամենտը ապրիլի 3-ի նիստում հիացմունքով և խանդավառությամբ լսեց Ղարաբաղի և Զանգեզուրի հայության հերոսական հաջողությունը: Ուղարկում եմ ձեզ և ձեր միջոցով մեր հերոսական ժողովրդին պառլամենտի ողջունները, վստահ ենք, որ կշարունակեք նույն անձնվիրությամբ ձեր նվիրական պայքարը՝ Հայաստանի անբաժան մաս կազմող Ղարաբաղի և Զանգեզուրի վերջնական ազատագրման համար:

Նախագահ պառլամենտի՝ Ա. Սահակյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives