«Երկիր», 1992թ., 18 դեկտեմբերի, 245 (334)
Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի Ազգային մեջլիսի հերթական նիստը, որտեղ քննարկվել են իրավիճակը ռազմաճակատում եւ պաշտպանական այլ հարցեր, անցել է փակ դռների հետեւում։
Ինչպես վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել «Խաբարսերվիս» գործակալության թղթակցին, նիստին չի մասնակցել հանրապետության նախագահը։ Ադրբեջանի կառավարության փոխնախագահ, պաշտպանության պետական կոմիտեի անդամ Ահմեդովի կարծիքով, նախագահի ներկայությունը նիստին անհրաժեշտություն չէր։ Մասնակիցների հաղորդման համաձայն, նիստի առաջին կեսում ելույթ է ունեցել պաշտպանության նախարար Ղազիեւը, որը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի կառավարությանը, հայտարարելով. «Պատերազմը Ադրբեջանում չի տարվում պետական մակարդակով»։