«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել, որ այդ պետությունների միջեւ միջպետական պայմանագրերի վավերացումը կլինի այս տարվա սեպտեմբերից ոչ շուտ։
Այդ պայմանագրերի նախապատրաստման աշխատանքներով զբաղվում են Ադրբեջանի վարչապետի տեղակալ Ալիզադեն եւ Ադրբեջանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Շոնինը։
Միաժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որ Ռուսաստանի ռազմական ուսումնարաններում կպատրաստվեն համապատասխան մասնագետներ Ադրբեջանի սահմանների պաշտպանությունն իրականացնելու համար։