«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387)
Ս.Դեմիրելը, ընդունելով Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Ա.Աբասովին, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակի կապակցությամբ եւ հավաստիացրել, որ հետագայում եւս Թուրքիան ամեն բան կանի Ադրբեջանի տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Այսպես, նախորդ տարի Ադրբեջանին տրամադրված 60 հազար տոննա ցորենի փոխարեն այս տարի կառաքվի 500 հազար տոննա։ Միակ դժվարությունը, ըստ Դեմիրելի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չդադարող պատերազմն է։ Շատ ավելի դյուրին կլիներ հաղորդակցվել ուղիղ ճանապարհով, այլ ոչ թե Բաթումի կամ Օդեսայի նավահանգիստներով։ Այդ առումով Դեմիրելը բարձր է գնահատել Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերը հակամարտության դադարեցման ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Աբասովին ընդունել է նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Հ. Ջինդորուքը։ Նա հավաստիացրել է, որ ցանկացած պայմաններում Թուրքիան կպաշտպանի Ադրրեջանի շահերը. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ դադարեցումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման դեպքում»։