November 28, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Մահմեդականների պատասխանը ժողովրդական կոմիսարներին

Մահմեդականների պատասխանը ժողովրդական կոմիսարներին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262

Ի պատասխան Լենինի և Ջուղաշվիլիի ստորագրությամբ հրատարակված հրովարտակի, որ ուղղված էր Ռուսաստանի և Արևելքի բոլոր աշխատավոր մահմեդականներին, Համառուսական Մահմեդական համընդհանուր գործադիր կոմիտեի նախագահ Ցալիկովը հետևյալ բաց նամակն է ուղղել ժողովրդական կոմիսարների խորհրդին:

«Մենք չենք կասկածում մեծամասնական կոմիսարների դեպի ճնշված մահմեդական աշխարհը տածած բարի զգացմունքները, բայց բարի զգացմունքները ու խոստումները այլ բան է, իսկ գործողությունը այդ բոլորի՝ այլ բան. մեծամասնականների այժմյան իշխանությունը այնպիսի քաղաքականություն է վարում, որը վերջնականում կարող է ունենալ Ռուսաստանի և Արևելքի մահմեդական ազգաբնակչության համար բոլորովին հակառակ նշանակություն…

Ռուսաստանի մահմեդականները կարծում են, թե անհապաղ պետք է ստեղծվի Ռուսաստանում հաստատ իշխանություն, հենված հեղափոխական դեմոկրատիայի բոլոր խավերի վրա, և միայն այդօրինակ իշխանությունը կարող կլինի կռիվ մղել հանուն համաշխարհային մեծ նպատակների:

Այդ հողի վրա է կանգնած մահմեդական Ռուսաստանի հեղափոխական դեմոկրատիան: Ժողովրդական կոմիսարներ, դեռ ուշ չէ, բայց հապաղումը մահաբեր է: Այլապես դուք կկորչեք ձեր վրա վերցրած խնդիրների ծանրության տակ, կկործանեք բանվորական դասակարգի գործը և շատ տարիներով կհետաձգեք եվրոպական հափշտակիչ դրամատերերի ձեռքից աշխարհի ժողովուրդների ազատագրման րոպեն, որոնց թվում 300 միլիոն մահմեդական Արևելքի ժողովուրդների»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives