November 27, 2024

ՄԱԿ-ը աջակցում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993

«ՄԱԿ»–ի զարգացման   ծրագրով Ադրբեջանում փախստականերին ցույց տրվող մարդասիրական օգնությունը այդ երկրին նախատեսված օգնության ծրագրի իրագործման   առաջին  փուլն միայն»,– ասել է Ադրբեջանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի   ներկայացուցիչ Պաուլո Լեմբոն՝ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա պարզաբանել է, որ մարդասիրական օգնությանը ներա­ռում է փախստականների հայրենադարձության, նրանց համար աշխատանքային տեղերի ստեղծ­ման և նվազագույն պահանջների բավարարման հարցերը։

Պ. Լեմբոն նշել է, որ այս դժ­վարին պայմաններում իր կազմա­կերպությունը պատրաստ է աջակցել ադրբեջանական կառավարության բարեփոխումներին։ «Մենք կարծում ենք, որ մեր տն­տեսական ծրագիրը, որը ներկա­յացվելու է կառավարությանը, Ադրբեջանի համար մեծ նշանա­կություն կունենա։ Այդ ծրագրից է կախված միջազգային ֆինանսա­կան ինստիտուտների մասնակ­ցությունը երկրի տնտեսության զարգացման գործին»,– Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives