November 28, 2024

Ճնշում Մարտակերտի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)

Հունիսի 18-ի կեսօրին Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում շարունակվում էին կատաղի մարտերը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի և Ադրբեջանի ազգային բանակի միջև: Ադրբեջանական զինյալներին ուժեղ դիմադրություն են ցույց տալիս նաև հայկական ջոկատները: Պաշտպանական գիծը տեղափոխվել է Մարտակերտ քաղաքի հյուսիսային հատված:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, ադրբեջանական զինյալները, ունենալով տեխնիկայի ու կենդանի ուժի մեծ առավելություն, ամեն կերպ փորձում են լայնածավալ հարձակում ձեռնարկել Մարտակերտի վրա: Միաժամանակ, Մարտակերտ քաղաքը հեռահար ուժեղ հրետակոծության է ենթարկվում: Հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ:

Դիրքային կռիվները շարունակվում են Ասկերանի և Հադրութի շրջանների սահմաններում: Ասկերանի շրջանի սահմանամերձ գյուղերի բարձունքները հիմնականում գտնվում են հայկական ջոկատների վերահսկողության տակ: Ադրբեջանի զինյալները անընդհատ հրետակոծության են ենթարկում ինքնապաշտպանության ուժերի դիրքերը:

Մարտունու սահմանային գյուղերից ստացվող տեղեկությունների համաձայն, այստեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives