«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)
Կարճատեւ այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։ ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ նույն օրը նախագահը վերադարձել է Երեւան։
«Հայլուր»