«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)
Մարտի 2-ին ելույթ ունենալով Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի նիստում, ՀՀ նախագահ, Սահմանադրական հանձնաժողովի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը աննպատակահարմար է համարել Հայաստանում գոյություն ունեցող անկայունության պայմաններում հանրապետության համար խորհրդարանական կառավարման համակարգի որդեգրումը։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ որպես ամենասկզբունքային հարց Սահմանադրական հանձնաժողովը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Հայաստանի կառավարման համակարգի ընտրության վրա եւ որոշի Սահմանադրությունն ընդունելու եղանակը՝ խորհրդարանի կողմից Սահմանադիր ժողովի հրավիրումով, թե ուղղակի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
«Հայլուր»