«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հուլիսի 30-ին մեկնել է հանրապետության հարավային սահմանները՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ մի շարք խնդիրներ կարեւորելու համար: ՀՀ նախագահին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը եւ պաշտոնական այլ անձինք: Նրանք կլինեն Սիսիանում եւ Կապանում։