November 27, 2024

ՀՀ կառավարական հանձնաժողովը մեկնել է Ալմա Աթա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Երկիր, 19 հունվարի, 1993թ., թիվ 9 (351)

Հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մեկնել է Ալմա Աթա: Նախագահի  մամլո ծառայությունում «Սնարքին» տեղեկացրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը քննության կառնեն Ղազախստանի և Հայաստանի հետագա փոխշահավետ համագործակցությանն առնչվող հարցերը:

Հանդիպումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի գազի մատակարարման հարցին: Վարչապետներ Խոսրով Հարությունյանը և Սերգեյ Տերեշչենկոն փաստաթուղթ կստորագրեն 1993 թվականին երկու հանրապետությունների առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ:

Հունվարի 18-ին Ղազախստանի նախագահի մամլո քարտուղար Ն.Լարինը, պատասխանելով Ա.Մ»-ի այն հարցին, թե ղազախական կողմը ի՞նչ ակնկալիք ունի Հայաստանի և Ղազախստանի նախագահների բանակցությունից, ասել է. «Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն տնտեսության նախարարությանն առընթեր: Բանակցությունների արդյունքով ծրագրվում է ստորագրվել երկկողմ համաձայնագիր: Նախատեսվում է, որ այսօր ժամը 12-ին Լևոն Տեր-Պետրոսյանին կընդունի Նազարբաևը: Այնուհետև կկայանա պայմանագրի ստորագրման արարողությունը, իսկ ժամը 13-ին կսկսվի համատեղ մամլո ասուլիսը: Մենք հանդես ենք գալիս հօգուտ հանրապետությունների հետ հորիզոնական կապերի, երկկողմանի հարաբերությունների զարգացման: Այս հանդիպումը հենց դրան է ուղղված, քանի որ մյուս մեխանիզմները չեն գործում»:

Մամլո քարտուղարը նշել է նաև, որ նախագահների հանդիպման ժամանակ հավանաբար կքննարկվի նաև ղարաբաղյան խնդիրը: Ըստ նրա, դա կախված է հայկական կողմի դիրքորոշումից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives