November 27, 2024

Հիքմեթ Չեթինը Եփրատի ջրերի հարցը կքննի Սիրիայի հետ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)

Թուրքիայի արտաքին գործոց նախարարության բանբերը հայտարարել է, որ Եփրատ գետի ջրի գործածության հարցը կարող է խորհրդակցությունների նյութ դառնալ շաբաթվա վերջին Սիրիա այցելող Թուրքիայի արտաքին գործոց նախարար Հիքմեթ Չեթինի եւ սիրիացի պաշտոնյաների միջեւ։ Բանբերը ավելացրել է, որ ջրի հարցը օրակարգում չկա, «սակայն եթե սիրիական կողմը ցանկանա այդ մասին խոսակցություն ունենալ, ապա օրակարգ կմտնի»,– ավելացրել է նա։

Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը տարածաշրջանում ջրի գործածության հարցը մեկ անգամ եւս շոշափել էր, երբ անցյալ շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Թուրքիան իրավունք ունի իր ցանկացած ձեւով վարվել Սիրիայով եւ Իրաքով անցնող Եփրատ գետի հետ, քանի որ գետի ակունքը գտնվում է Թուրքիայի սահմաններում։ Սիրիան եւ Իրաքը մշտապես մտահոգվել են, որ Թուրքիան կարող է կասեցնել ջրի հոսքը եւ այդ պատճառով ամեն ճիգ գործադրում են ջրի գործածության եռակողմ համաձայնություն ձեռք բերելու համար։ Թուրքիայի արտաքին գործոց նախարարության բանբերը հայտնել է, որ Անկարան պատրաստ է համաձայնություն ստորագրել եւ ավելացրել է, որ ջրի հարցը իբրեւ քաղաքական ճնշման գործիք չի օգտագործվի։ Դամասկոսը պահանջել է, որ Սիրիային տրամադրվող Եփրատի ջրերի քանակը 2 րոպեում 500 խորանարդ մետրից բարձրացվի 700-ի։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives