«Երկիր», 13 փետրվարի, 1992թ.
Երեկ Ադրբեջան այցելած ԱՄՆ–ի պետական քարտուղար Ջեյմս Բեյքերը Մութալիբովի հետ տեսակցությունից հետո հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ մշակել, եթե Բաքուն երաշխավորի ժողովրդավարության եւ մարդկային իրավունքների հարգումը։ Նա ասաց, որ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է երկկողմանի հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանի ճանաչումը, դիվանագիտական կապերի հաստատումը պայմանավորված է հետեւյալ 5 սկզբունքների երաշխավորմամբ. մարդկային իրավունքների հարգում, ժողովրդավարության, ազատ տնտեսություն, գոյություն ունեցող սահմանների ընդունում եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ համագործակցություն։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ այցելությունը «մի կարեւոր քայլ է» եւ հույս է հայտնել, որ այն «կնպաստի առկա հարցերի լուծմանը»։