«Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221 (310)
Վրաստանի խորհրդարանի նախագահ էդվարդ Շևարդնաձեի եւ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Անդրկովկասում, մասնավորապես Վրաստանում տիրող իրադրությունը։ Ինչպես «Սնարքի» թղթակցին հայտնի է դարձել պաշտոնական աղբյուրներից, Շեւարդնաձեն մտահոգություն է արտահայտել, որ եթե Վրաստանում չհաջողվի տեղայնացնել ռազմական ընդհարումները, ապա դրանք հանրապետությունը կդարձնեն երկրորդ Լիբանան կամ Հարավսլավիա, իսկ դա «շատ թանկ կնստի Եվրոպայի եւ աշխարհի վրա»։
Մեկնաբանելով իրադրությունը Ռուսաստանում՝ Վրաստանի ղեկավարը այդ երկրի անվերահսկելի պրոցեսները կապել է պահպանողական, ամբողջատիրական ուժերի ակտիվացման հետ։ Նա նաեւ նշել է, որ Ամերիկան կարող է նպաստել Ռուսաստանում իրադրության կայունացման գործին։ Քլինթոնը խոստացել է նախագահի պաշտոնին անցնելուց անմիջապես հետո քննարկել Վրաստանին ռեալ օգնություն ցուցաբերելու հարցը։