November 28, 2024

«Հայաստան» հիմնադրամը գործում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 6 մարտի, 41 (382)

Երեկ կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանի մամուլի ասուլիսը։ Ներկայացվեցին Հիմնադրամի աշխատանքների ընթացքն ու առաջին արդյունքները, մասնավորապես նշվեց, որ Հիմնադրամի տեղական հանձնախմբեր են ստեղծվել Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայի երեք՝ Փարիզ, Մարսել եւ Լիոն քաղաքներում, նախատեսվում է այդպիսիք ստեղծել ԱՄՆ–ում, Ավստրալիայում եւ Մերձավոր Արեւելքում։ Հիմնադրամի տնօրինուհին պատմեց, որ «Արցախ» ծրագրի սահմաններում հատկացված 200մլն ռուբլուց 10մլն ծախսվել է 1800տ ալյուր ԼՂՀ ուղարկելու եւ դիզելային վառելիք գնելու, 93մլն՝ գարնանացանի համար նույնպիսի վառելիք, 92մլն՝ սերմացու եւ թունաքիմիկատներ ձեռք բերելու համար։

Գիտամշակութային եւ սոցիալական ծրագրի սահմաններում ցերեկային ուսուցում ստացող 554 ասպիրանտի ամսական վճարվում է 884ռ. կրթաթոշակ, հավելավճար է տրվելու նաեւ այն լավագույն ուսանողներին, որոնց առաջադրելու են բուհերի ռեկտորատներն ու ուսանողական խորհուրդները, «Շնորհաշատ երեխաներ-93» ենթածրագրում մրցանակներ են սահմանվելու մինչեւ 100 ձիրքաշատ մանուկների համար։ ՀՀ քաղաքացիների նոր անձնագրերի տպագրության համար հանձն առած ֆիրմային արդեն փոխանցվել է 1մլն դոլար, ընդ որում՝ անձնագրերը քաղաքացիներին հանձնվելու են որոշակի դրամական հատուցման փոխարեն, եւ ծախված գումարն այսպիսով վերադառնալու է Հիմնադրամ (ահա մի հարց, որը պետք է դիտվի, անշուշտ, նաեւ ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիների տեսանկյունից):

Եվ, վերջապես, ընթացքի մեջ են Զանգեզուրի ճանապարհների եւ Իրան–Հայաստան կամրջի նախագծման, աղետի գոտու կիսավարտ կառույցների շինարարությունն իրականացնելու աշխատանքները։ 7-10 օրից հիմնական պայմանագրերը կնքված կլինեն, եւ Հիմնադրամը կձեռնարկի շինարարությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives