March 28, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստան-Ադրբեջան. Պայմանագիր երկաթուղու բացման վերաբերյալ

Հայաստան-Ադրբեջան. Պայմանագիր երկաթուղու բացման վերաբերյալ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)

Հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ընթացող հայ-ադրբեջանական եռօրյա բանակցությունների արդյունքում, ստորագրվել է պայմանագիր՝ երկաթուղային գծերի ապաշրջափակման վերաբերյալ:

Հոկտեմբերի 12-ից, ըստ համաձայնագրի պիտի վերաբացվեն Բաքու-Նախիջևան- Երևան, Բաքու-Թբիլիսի-Երևան երկաթուղային ճանապարները: Հոկտեմբերի 13-ից պիտի վերաբացվի Բաքու-Նախիջևան-Երևան, Բաքու-Թբիլիսի-Երևան երկաթուղային ճանապարհները: Հոկտեմբերի 13-ից պիտի վերաբացվի նաև Բաքու- Աղստաֆա-Իջևան գիծը:

Այս մասին երեկ հայտարարեց Հայաստանի կառավարության մամլո ծառայության ղեկավարը: Նա պատասխանելով Ա.Մ.-ի թղթակցի հարցին, շեշտեց, որ բանակցությունների ընթացքում կողմերը քաղաքական պահանջներ չեն դրել և փոխադարձ պարտավորությունները նույն են, ինչ էին նախկինում:

Մամլո ծառայության ղեկավարը, անդրադառնալով երկաթգծի ապաշրջափակման հիշյալ համաձայնագրի կիրառման հնարավորությանը, հայտարարեց, որ պայմանագրի իրականացման երաշխավորող կարող է լինել միայն Ռուսաստանը, որպես միջնորդ կողմ: Մինչդեռ Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչական մամլո քարտուղար Հաջիևը Ա.Մ.-ի թղթակցին հայտնեց, որ Ադրբեջանը երկաթգծի շրջափակումը կվերացնի, եթե դադարեցվեն Նախիջևան գնացող իրենց գնացքների վրա Հայաստանի Մեղրու շրջանում կատարվող հարձակումները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives