«Երկիր», 14 փետրվարի, 1992թ.
Արդեն մի քանի օր է, Հայաստանում են գտնվում «ՎԸՐԼԴ ԲԱՆԿ» համաշխարհային բանկի ութ ներկայացուցիչներ։ Բանկի ամբողջական անվանումն է «Վերակառուցման միջազգային բանկ»։ Նրանք եկել են ուսումնասիրելու հանրապետության տնտեսական վիճակը, մեր հանրապետությունում տեղի ունեցած բարեփոխումները եւ հետագայում մասնակից են դառնալու դրանց իրագործմանը։ Ստորագրվել է պայմանագիր, որով Հայաստանը եւս դարձել է «ՎԸՐԼԴ ԲԱՆԿ»–ի անդամ։ Երեկ տեղի ունեցավ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների եւ բանկի ներկայացուցիչների հանդիպումը։