November 27, 2024

Հայաստանը առանց նախագահի՞ է մնալու

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 23 հունիսի 1992թ.

ՀՀ նախագահն ասում էր՝ Ես միայն այնտեղ կամ, որտեղ ժողովրդավարությունն է։ Կարծում ենք՝ նա հիմա էլ նույնն է ասում իր պաշտոնական հանդիպումների եւ արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ։ Միջազգային հանրությունն ու աշխարհի հզորները մեզ դրա համար են սիրում։ Սիրում են, ուրեմն՝ ասում է։ ՀՀ պաշտպանության նախարարը երեկ խորհրդարանում հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով ազգային շահերից ելնելով՝ Հայաստանում ինը կետանոց ռազմական դիկտատուրա հաստատել։ Մնում է ենթադրել՝ կամ աջ ձեռքը չգիտե՝ ձախն ինչ է անում, կամ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը առանց նախագահի է մնալու։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives